Սույն թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը տեղի կունենա ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվի Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով` տարածաշրջանային նիստերի գումարման եղանակով:Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ վեբ կայքում (http://www.fca.am/general_meeting_2022.html) և մասնաճյուղերում՝ սույն թվականի հունիսի 2-ից: Վերոնշյալ նյութերը վեբ կայքում պաշտպանված կլինեն օգտագործողի անունով և ծածկագրով, որոնք նախօրոք կուղարկվեն:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: SMS հաղորդագրության միջոցով անդամ փայատերերը կծանուցվեն նաև նիստերի ժամի և վայրի մասին:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են քվեարկել Ժողովի օրակարգի հարցերին յուրաքանչյուր տարածաշրջանի նիստի ժամանակ և դրանից հետո 7 օրվա ընթացքում՝ տվյալ տարածաշրջանային մասնաճյուղում, որտեղ տեղադրված կլինեն քվեատուփեր:
Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2022թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: