ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԼԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները արտահայտում են կազմակերպության Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝ կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի տեսլականն է ՀՀ-ում գյուղատնտեսական վարկային ներդրումներով լինել առաջատարը վարկային կազմակերպությունների մեջ` հաճախորդներին մատուցելով նախընտրելի ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի հիմնական արժեքներն են.
• Ազնվություն
• Հարգանք
• Հետևողականություն
• Կենտրոնացում հաճախորդին
• Թիմային կենտրոնացում
• Պատշաճություն
• Բարձր կատարողականություն
• Պրոֆեսիոնալիզմ
• Թափանցիկություն
Ֆարմ Կրեդիտի ապրանքանշանը արտահայտում է կազմակերպության կոոպերատիվ կառուցվածքն ու կառավարման առանձնահատկությունները: Կազմակերպության (բուրգի) հիմքը գյուղական Հայաստանն է, գագաթը` խորհուրդը և կառավարող մարմինը, իսկ մեջտեղում առանձնացված է Ֆարմ Կրեդիտը: Այն ունի զամբյուղի տեսք, ինչը թափանցիկության ու լիության խորհուրդ ունի: Բուրգը կայունության ու ամրության խորհրդանիշն է: