
Ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը՝ վարկային և լիզինգային ծրագրերի ֆինանսավորմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերմանը, վերամշակման և ագրոբիզնեսի զարգացման ծրագրերին։ Նոր ֆինանսավորումը կնպաստի նաև կանաչ գյուղատնտեսության խթանմանը, ֆերմերային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և մարզերում կայուն տնտեսական աճի ապահովմանը։
Incofin-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է սոցիալական և բնապահպանական ազդեցություն ունեցող (ESG) ծրագրերի ֆինանսավորման ոլորտում։ Կազմակերպությունն աջակցում է ֆինանսական հաստատություններին՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության ընդլայնմանը և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Ֆարմ Կրեդիտ Արմենիան մշտապես ձգտում է բարելավել իր ծառայությունները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները գյուղական համայնքներում:
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Ֆարմ Կրեդիտը աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը և ապահովում մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիություն:
Այս համագործակցությունը վկայում է կազմակերպության վստահելիության և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության մասին:
Ֆարմ Կրեդիտն ունի 11 գրասենյակ, գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում և 10 մասնաճյուղ՝ մարզերում: Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ` վարկեր և լիզինգ: Ֆարմ Կրեդիտը ներկայում ունի ավելի քանի 3 մլրդ դրամ սեփական կապիտալ և 20.8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ակտիվներ: