Նպատակային խումբ- "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Բերքառատ" վարկատեսակից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Վարկի առավելագույն ժամկետ - Շրջանառու միջոցների ձեռքբերման համար վարկերը տրամադրվում են մինչև 9 ամիս ժամկետով, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ մինչև 36 ամիս ժամկետով:
Ապահովվածություն - Վարկի համար գրավ կամ երաշխավորություն չի պահանջվում:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 1,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 1,000,000 x 14 %/365 = 383.56
Տույժերի չափը - Վարկի վճարումներն ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց վարկի գումարի, տոկոսագումարի և սպասարկման վճարի (առկայության դեպքում) նկատմամբ հաշվարկված տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:
Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:
Վարկի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարների մարումներն իրականացվում են անուիտետային եղանակով, իսկ շրջանառու միջոցների ձեռքբերման համար տրամադրվող վարկի դեպքում՝ նաև ազատ ժամանակացույցով:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար (առկայության դեպքում),
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Վարկի համար այլ վճարներ սահմանված չեն:
- ՀՀ բանկերից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
Վարկի հայտի հաստատումը – Վարկը տրամադրվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող մատակարար ընկերություններից ապրանքների ձեռք բերման նպատակով տեղում՝ առցանց եղանակով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է ինքնաշխատ համակարգի կողմից՝ հաճախորդի սքոր գնահատականի հիման վրա: Վարկի տրամադրման որոշումը րոպեների ընթացքում հասանելի է դառնում հաճախորդին՝ բջջային հավելվածի միջոցով:
Վարկը տրամադրվում էանկանխիկ եղանակով: Վարկի գումարը փոխանցվում է մատակարարի բանկային հաշվին:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության մակարդակի և սքոր գնահատականի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության և սքոր գնահատականի անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ:
Վարկը ձևակերպվում է տեղում՝ մատակարարի գործունեության վայրում: Հաճախորդը վարկային պայմանագիրը ստորագրում է էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է