Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն միացել է Women’s Empowerment Principles-ին (Կանանց հզորացման սկզբունքներ)։

2026-05-07

Ուրախությամբ հայտնում ենք, որ 24.12.2025թ.-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն միացել է Women’s Empowerment Principles- ին (Կանանց հզորացման սկզբունքներ)։

WEPs-ը համաշխարհային նախաձեռնություն է, որը մշակվել է United Nations Global Compact-ի և UN Women-ի կողմից՝ նպատակ ունենալով խթանել գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը աշխատավայրում, շուկայում և համայնքներում։



WEP’s-ը ներառում է 7 կարևոր սկզբունք, որին միանալով, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝

1. Սահմանել բարձր մակարդակի կորպորատիվ ղեկավարություն գենդերային հավասարության ապահովման համար:

2. Աշխատավայրում արդար վերաբերվել բոլոր կանանց և տղամարդկանց՝ հարգելով և աջակցելով մարդու իրավունքներն ու խտրականության բացակայությունը:

3. Ապահովել բոլոր կին և տղամարդ աշխատողների առողջությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը:

4. Խթանել կանանց կրթությունը, վերապատրաստումն ու մասնագիտական զարգացումը:

5. Իրականացնել ձեռնարկատիրական զարգացման, մատակարարման շղթայի և մարքեթինգային պրակտիկաներ, որոնք նպաստում են կանանց հզորացմանը:

6. Խթանել հավասարությունը համայնքային նախաձեռնությունների և քարոզչության միջոցով:

7. Չափել և հրապարակայնորեն ներկայացնել գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ առաջընթացը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայում մենք հավատում ենք, որ ուժեղ տնտեսությունը սկսվում է հավասար հնարավորություններից։ Կանանց ներգրավվածությունը բիզնեսում և գյուղատնտեսության ոլորտում ոչ միայն խթանում է նորարարությունը, այլև ստեղծում է կայուն և երկարաժամկետ զարգացում։ Այս քայլով մենք միանում ենք միջազգային կազմակերպությունների և ընկերությունների մեծ համայնքին՝ նպաստելու ավելի արդար և հավասար հասարակության ձևավորմանը։

Վերադառնալ նախորդ էջ