Գյուղատնտեսական տեխնիայի լիզինգի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է 3-72 ամիս ժամկետով, առավելագույնը 14% անվանական տոկոսադրույքով, իսկ տոկոսները սուբսիդավորվում են պետության կողմից (մասամբ կամ ամբողջությամբ), որի արդյունքում լիզինգառուն վճարում է 2% տարեկան, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականցանող տնտեսվարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության իրականացման կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսները սուբսիդավորվում են ամբողջությամբ:
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագիրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է 3-60 ամիս ժամկետով, իսկ տոկոսները սուբսիդավորվում են պետության կողմից (մասամբ կամ ամբողջությամբ)՝ տարեկան մինչև 10 տոկոսային կետի չափով ՀՀ դրամի դեպքում և մինչև 6 տոկոսային կետի չափով՝ ԱՄՆ դոլարի դեպքում, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար լիզինգի տոկոսները սուբսիդավորվում են ամբողջությամբ:
‹‹Տնտեսության արդիականացան միջոցառում›› ծրագրի շրջանակններում տրամադրված սարք, սարքավորումների, բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է 42 ամսվա ընթացքում տարեկան 10 տոկոսային կետի չափով:
Նպատակային խումբ -Լիզինգային ծառայությունից կարող են օգտվել բիզնես կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Գյուղատնտեսական լիզինգի ծառայություններից կարող են օգտվել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ անդամ-փայատերերը:
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ առաջնային շուկայում վաճառվող հետևյալ հիմնական միջոցները`
- Տրակտորներ, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ
- Արտադրական հոսքագծեր և սարքավորումներ
- Շինարարական տեխնիկա
- Ավտոտրանսպորտ
- Այլ հիմնական միջոցներ
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումները`
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
- սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
- թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
- սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ նաև ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:
Լիզինգի տրամադրման համար պահանջվող նվազագույն կանխավճարը սահմանվում է լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով: Վարկային կոմիտեի որոշմամբ կարող է պահանջվել գրավ և/կամ երաշխավորություն:
Լիզինգի առարկան ենթակա է ապահովագրման ՎԿ համար ընդունելի պահովագրական ընկերությունում: Ապահովագրությունը պետք է իրականացվի լիզինգի պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ նվազագույնը մեկ տարի պարբերականությամբ:
Լիզինգի պայմանագրի ավարտից հետո վարձակալը կարող է սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը: Լիզինգի տոկոսները հաշվարկվում են մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով տարին ընդունելով 365 օր:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով լիզինգային գործարքները կնքվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը (լիզինգը) Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Լիզինգի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Լիզինգի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Լիզնիգի տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12
Տույժերի չափը - Լիզնիգի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի լիզինգի ժամկետանց գումարի և լիզինգի ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Լիզինգառուն կարող է վաղաժամ մարել լիզինգի գծով պարտավորությունը: Կոոպերատիվի սակագներով կարող են սահմանվել վաղաժամկետ մարման տույժեր:
ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված լիզինգի դեպքում, անկախ գումարի չափից, վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում:
Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման և ՎԿ տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի լիզինգի պայմանագրի պայմանների լիզինգառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիք հայտնաբերելու, լիզինգը ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև նախորդ 12 ամիսների կտրվածքով տվյալ վարկի մասով 90 օրից ավել ժամկետանց պարտավորություն ունենալու կամ լիզինգը ստանդարտ դասից այլ դասով դասակարգված լինենու դեպքում լիզինգի տոկոսների սուբսիդավորումը կդադարեցվի՝ ինչը կհանգեցնի լիզինգառուի կողմից փաստացի վճարվող տոկոսագումարների ավելացման:
Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:
Ամսական, եռամսյակային, կիսամյակային՝ կախված հաճախորդի դրամական հոսքերից:
Լիզինգի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Ապահովվածություն - Լիզինգային պարտավորության վերադարձելիությունն ապահովելու նպատակով վարկային կոմիտեի որոշմամբ կարող է պահանջվել գրավ և/կամ երաշխավորություն:
Ապահովագրություն - Լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից Լիզինգատուի հաշվին:
ՙՙԼիզինգի տոկոսները հաշվարկվում են մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով տարին ընդունելով 365 օր:՚՚ նախադասությունը տեղափոխել Տոկոսների հաշվարկի օրինակ բաժին (սկիզբ):
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե լիզինգառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է լիզինգի, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Լիզինգի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- Ցանկացած ժամանակ լիզինգատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
- Լիզինգառուից հետ ստանալու Ձեր կողմից լիզինգի համար վճարած գումարները, ինչպես նաև լիզինգառուի փոխարեն կրած այլ վնասները:
- Հաճախորդի կողմից լիզինգի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
Հնարավոր լրացուցիչ վճարները սահմանված են սակագներով:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.
Գույքի գրավադրման ծախսի հոդված |
Գույքի գրավադրման ծախսի արժեք |
||
Անշարժ գույք |
Տրանսպորտային միջոցներ |
Այլ շարժական գույք |
|
Գրավի գնահատում |
15,000 – 80,000 |
|
|
Սահմանափակումների մասին տեղեկանք |
10,000 |
3,000 |
|
Պայմանագրի նոտարական վավերացում |
10,000 – 20,000 |
|
|
Իրավունքի պետական գրանցում |
3000 – 26,000 |
3,000 |
2,000 |
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ
Լիզինգի հայտի հաստատումը
Լիզինգի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հաճախորդը այդ մասին տեղեկացվում է նույն օրվա ընթացքում:
Կազմակերպության կողմից լիզինգի հայտը բավարարելու գործոնները
- Փաստացի գործունեության առկայություն ՀՀ մարզերում
- Համապատասխանություն ֆինանսավորող ծրագրերի, ֆոնդերի պահանջներին
- Վճարունակության համապատասխանություն կազմակերպության սահմանած պահանջներին
Կազմակերպության կողմից լիզինգի հայտը մերժելու գործոնները
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում լիզինգի հասանելիության համար վերը նշված պահանջներին, կամ կազմակերպությանը չի բավարարում դիմորդի վճարունակության մակարդակը, չեն կարող օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող լիզինգային ծառայությունից: Հաճախորդի ցանկությամբ կազմակերպությունը կարող է տրամադրել գրավոր մերժում:
՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն լիզինգ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,
Լիզինգի համար հաճախորդները կազմակերպություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը
Իրավաբանական անձանց կողմից`
- Լիզինգի հայտ-դիմում
- Պետ. ռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
- Հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- Կանոնադրություն (պատճեն)
- Ֆինանսական հաշվետվություններ
- Հիմնադիրների որոշում կազմակերպության ունեցվածքը գրավ դնելու վերաբերյալ
- Սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն)
- Տնօրենի նշանակման հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն
- Տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը
- Ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր
Ֆիզիկական անձանց կողմից`
- Լիզինգի հայտ-դիմում
- Անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ
- Լրացուցիչ ապահովածություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը
- Ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Եկամուտների մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն)
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Լիզինգը ձևակերպվում է կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Լիզինգի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է