Գաղտնիության քաղաքականություն

 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն հարգում է գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը:

Մենք պահպանում ենք` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների պահանջները:Այս գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ դուք այցելում եք մեր կայք կամ օգտվում Farm Credit Mobile բջջային հավելվածից: Օգտվելով Ֆարմ Կրեդիտի ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն գաղտնիության քաղաքականության պայմաններին։

 

Տեղեկատվության հավաքագրում

 

Անձնական տվյալներ - մենք կարող ենք հավաքագրել անձնական տեղեկություններ, որոնք Դուք ուղղակիորեն տրամադրում եք մեզ, օրինակ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, անձնագրի տվյալները և նույնականացման այլ տվյալներ, երբ Դուք դիմում եք մեր ծառայությունների համար:

 

Ֆինանսական տեղեկատվություն - գործարքները մշակելու և ֆինանսական ծառայություններ տրամադրելու համար մենք կարող ենք հավաքել ֆինանսական տեղեկատվություն, ներառյալ Ձեր բանկային հաշվի տվյալները, վարկային պատմությունը, եկամուտը և զբաղվածության մասին տեղեկությունները:

 

Տեխնիկական տեղեկատվություն - երբ Դուք այցելում եք www.fca.am կայք կամ օգտվում եք Farm Credit Mobile բջջային հավելվածից, մենք ավտոմատ կերպով հավաքում ենք որոշակի տեխնիկական տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, օպերացիոն համակարգը, սարքի տեղեկատվությունը և օգտագործման ձևերը:

 

Տեղեկատվության օգտագործում.

 

Ծառայությունների մատուցում - մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու և գործարքները մշակելու համար:

Հաղորդակցություն - մենք կարող ենք օգտագործել Ձեր կոնտակտային տվյալները՝ Ձեզ հետ մեր պրոդուկտների, ծառայությունների, արշավների և կարևոր նորությունների մասին հաղորդակցվելու համար: Դուք կարող եք կառավարել Ձեր հաղորդակցման նախապատվությունները՝ հրաժարվելով կամ բաժանորդագրվելով էլ. ծանուցումներին։

Ծառայությունների բարելավում - մենք վերլուծում ենք մեր հավաքած տվյալները՝ մեր ծառայությունները բարելավելու, նոր պրոդուկտներ մշակելու, մեր վեբ կայքի և բջջային հավելվածի ֆունկցիոնալությունը բարելավելու նպատակով: Սա ներառում է հետազոտությունների անցկացում, վիճակագրական վերլուծություն և խնդիրների վերացում:

Իրավական անվտանգություն - մենք կարող ենք օգտագործել Ձեր տեղեկատվությունը օրենքներին և կանոնակարգերին համապատասխանելու, իրավական հարցումներին պատասխանելու, մեր պայմանները կիրառելու, իրավունքները, գաղտնիությունը, անվտանգությունը և գույքը պաշտպանելու կամ խարդախությունը և այլ չարտոնված գործողություններ կանխելու համար:

Իրավական պահանջներ - մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ ի պատասխան վավեր իրավական հարցման, ինչպիսիք են դատարանի որոշումը, պետական հարցումը կամ ինչպես այլ կերպ թույլատրվում է կիրառելի օրենքներով և կանոնակարգերով:

 

Տվյալների անվտանգություն և պահպանում

Տվյալների պահպանում - Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն գաղտնիության քաղաքականության մեջ շարադրված նպատակները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահպանման ավելի երկար ժամկետ չի պահանջվում կամ թույլատրվում է օրենքով: Երբ մենք այլևս Ձեր տեղեկատվության կարիքը չունենանք, մենք ապահով կերպով կհեռացնենք դրանք:

 

Ձեր իրավունքները և ընտրությունները

Տվյալների թարմացում - Դուք իրավունք ունեք մուտք գործելու և թարմացնելու Ձեր անձնական տվյալները, որոնք պահվում են մեզ մոտ: Եթե կարծում եք, որ Ձեր տեղեկություններից որևէ մեկը ոչ ճշգրիտ կամ թերի է, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ անհրաժեշտ ուղղումներ կատարելու համար:

 

Գաղտնիության քաղաքականության թարմացումները

 

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս գաղտնիության քաղաքականությունը՝ արտացոլելու մեր գործելակերպի կամ իրավական պարտավորությունների փոփոխությունները: Մենք խրախուսում ենք Ձեզ պարբերաբար վերընթերցել գաղտնիության քաղաքականությունը ցանկացած թարմացումների համար: Ցանկացած նշանակալի փոփոխության մասին մենք Ձեզ կտեղեկացնենք մեր կայքի կամ հաղորդակցման այլ միջոցների միջոցով:

 

Եթե ունեք հարցեր, մտահոգություններ կամ հարցումներ սույն գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ 010 550831 հեռախոսահամարով: