‹‹Տնտեսության արդիականացան միջոցառում›› ծրագրի շրջանակններում տրամադրված սարք, սարքավորումների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է 42 ամսվա ընթացքում տարեկան 8 տոկոսային կետի չափով:
Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ փոքր և միջին ձեռնարկությունների փոքր վարկեր ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր առնվազն 3 ամիս գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկերի դեպքում վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում:
ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով ‹‹Տնտեսության արդիականացան միջոցառում›› ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի դեպքում, անկախ գումարի չափից, վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում:
5 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթով գումարը գերազանցող վարկերի դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:
Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:
Մարումների հաճախականություն - կախված հաճախորդի դրամական հոսքերից՝ կարող են սահմանվել ամսական հավասարաչափ մարումներ, վարկի մայր գումարի հավասարաչափ մարումներ կամ ազատ ժամանակացույց: Հնարավոր է սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Ապահովվածություն - Երաշխավորություն:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա կոոպերատիվի հաճախորդ և կոոպերատիվում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկի սպասարկման վճար՝ 0-0.1% ամսական՝ կախված ֆինանսավորման աղբյուրից:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
- ՀՀ բանկերից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ
Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց ևհամապատասխան պայմանագրերը ստորագրելուց և վավերացնելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
- Դրական վարկային պատմություն
- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն
- Վարկի նպատակի համապատասխանություն
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն
- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն
- Վարկի նպատակի անհամապատասխանություն
՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն և ՀՎՀՀ
- Իրավաբանական անձ հաճախորդի տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Իրավաբանական անձ հաճախորդի կանոնադրության պատճեն
- Տեղեկանք պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձ հաճախորդի վերաբերյալ
- Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի գործունեության վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն
- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների որոշումը վարկ ստանալու վերաբերյալ
- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների և կապված անձանց անձը հաստատող փաստաթղթի պատճեններ
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Վարկերը ձևակերպվում են կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է