ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա փայատերերի ընդհանուր ժողովն է (Ընդհանուր ժողով): Ընդհանուր ժողովում ընտրվում է Կազմակերպության Դիտորդ խորհուրդ, որն իրականացնում է ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ վերապահված իրավասություններ: Դիտորդ խորհրդի անդամը իրավունք չունի գործելու կոոպերատիվի անունից:
Վարկային կազմակերպության գործադիր մարմինն է Գլխավոր գործադիր տնօրենը: Վերջինս ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է Դիտորդ խորհրդին ու Ընդհանուր ժողովին:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով և կազմակերպության Կանոնադրությամբ:
Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք անկախ փայամասնակցության չափից: