Վարկային պատմության էությունը

Վարկային պատմության էությունը

 

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,

- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,

- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

- վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),

- այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից, 

- ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,

- չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

 

Վարկային սքոր գնահատականի էությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:
Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

ՙՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն ներկայումս վարկեր տրամադրելիս սքոր չի կիրառում:

Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա

Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.

Վարկային հարցման նպատակ

Վարկային հարցման ենթանպատակ

Ազդեցությունը վարկային սքորի վրա

Նոր վարկային դիմում

 

Նվազեցնում է

Երաշխավոր անձ

Նոր վարկային դիմում

Նվազեցնում է

Փոխկապակցված անձ

 

Չի ազդում

Գործող վարկի մոնիտորինգ

 

Չի ազդում

Երաշխավոր անձ

- Գործող վարկ
- Գործող երաշխավորի մոնիտորինգ

Չի ազդում

Այլ բանկային ծառայություններ

 

Չի ազդում


Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Ձևավորված "Վատ վարկային պատմությունը" կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ:

 

Սխալ կամ թերի տվյաների շտկում

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:

 

Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:

 

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

 Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

- թեթևացնել վարկային բեռը` մարելով գործող վարկերը՝ մասամբ կամ ամբողջությամբ,

- մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,

- նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,

բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց, խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:


Մանրամասները՝  abcfinance.am  և  acra.am  հղումներում։