Նպատակային խումբ -Գյուղատնտեսական պարզ վարկ ստանալու համար “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ կարող են դիմել ՀՀ տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ անդամ-փայատեր իրավաբանական և ֆիզիկական անձինք, ում տարիքը վարկի տևողության ընթացքում չի գերազանցի 70-ը:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ։
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք / 365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14 %
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 % / 365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի վճարումներն ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց վարկի գումարի, տոկոսագումարի և սպասարկման վճարի (առկայության դեպքում) նկատմամբ հաշվարկված տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Անկախ գումարի չափից ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գյուղատնտեսական պարզ վարկերի դեպքում վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում:
5 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթով գումարը գերազանցող պարզ վարկերի դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:
Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս տոկոսների և մինչև 12 ամիս՝ մայր գումարի մարումների համար:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Ապահովվածությունը - Երաշխավորություն
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկի սպասարկման վճար՝ 0-0.1% ամսական՝ կախված ֆինանսավորման աղբյուրից:
Վարկի սպասարկման վճար պահանջվում է միայն Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի (ՀՄՀ) միջոցներով, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից (ԳԶՄՀ) փոխառության տրամադրման հայտային եղանակով ներգրավված միջոցներով և սեփական միջոցներով տրամադրված վարկերի դեպքում:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
- ՀՀ բանկերից և վճարահաշվարկային կազմակերպություններից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց, համապատասխան պայմանագրերը ստորագրելուց և վավերացնելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
- Դրական վարկային պատմություն
- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն
- Վարկի նպատակի համապատասխանություն
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն
- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն
- Վարկի նպատակի անհամապատասխանություն
՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Անձը հաստատող փաստաթուղթ
- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ
- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր
- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է