Պարտատոմսը բարձր եկամտաբերությամբ ներդրումային գործիք է, որն ապահովում է ներդրողներին տոկոսների վճարումների պարբերական հոսք` արժեկտրոնի տեսքով։
Պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը ստանում է կուտակված տոկոսագումարները:
Պարտատոմսեր կարող են ձեռք բերել և՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական անձինք։ Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, այդ իսկ պատճառով պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է միմիայն Բորսայի անդամների միջոցով։ Անդամների ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.amx.am:
Շուկա ստեղծողի կողմից ամենօրյա գնանշման նվազագույն ծավալը կազմում է տվյալ դասի պարտատոմսերի ընդհանուր քանակի 1 տոկոսը:
Ցուցակված պարտատոմսերն արդեն ունեն շուկայական գին, որը կարող է տարբերվել տեղաբաշխման գնից. լինել անվանական արժեքից ավելի բարձր կամ ավելի ցածր: Գնանշումները հիմնականում իրականացվում են շուկա ստեղծողի կողմից և կախված են պարտատոմսերի պահանջարկից և առաջարկից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտները ենթակա չեն հարկման:
Ընթացիկ թողարկում