Վարկ "Հարմարավետ"

ՀՀ դրամ

Արժույթ

100.000 - 1.500.000

Վարկի/Լիզինգի Գումար

15.95% -17.95%

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

31.11% -34.06%

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

8 - 48 Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը

Արժույթ

Վարկի/Լիզինգի Գումար

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը


Նպատակային խումբ"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Հարմարավետ" վարկատեսակից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկի առավելագույն ժամկետ - Վարկերը տրամադրվում են մինչև 48 ամիս ժամկետով:

Ապահովվածություն - Վարկի համար գրավ կամ երաշխավորություն չի պահանջվում:

Տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 1,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 16%

Օրական տոկոսագումարը = 1,000,000 x 16 %/365 = 438.35

Տույժերի չափը - Վարկի վճարումներն ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց վարկի գումարի, տոկոսագումարի և սպասարկման վճարի (առկայության դեպքում) նկատմամբ հաշվարկված տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: 

Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:

Մարումների հաճախականություն

Վարկի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարների մարումներն իրականացվում են անուիտետային եղանակով՝ ամսական, եռամսյակային և կիսամյակային պարբերականությամբ:  

Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար (առկայության դեպքում),
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:

Այլ վճարներ

 

Վարկի սպասարկման վճար - 0.95% ամսական ՀՀ դրամով վարկերի համար:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:

Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:

Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.

Վարկի համար այլ վճարներ սահմանված չեն:

 

-     ՀՀ բանկերից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:

-     Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:

 

Վարկի/լիզինգի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը – Վարկը տրամադրվում է գյուղատնտեության ոլորտում շրջանառու միջոցներ ձեռք բերելու նպատակով՝  առցանց եղանակով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է ինքնաշխատ համակարգի կողմից՝ հաճախորդի սքոր գնահատականի հիման վրա: Վարկի տրամադրման որոշումը րոպեների ընթացքում հասանելի է դառնում հաճախորդին՝ Farm Credit Mobile բջջային հավելվածի միջոցով:

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի և սքոր գնահատականի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

Վարկային հայտը մերժելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության և սքոր գնահատականի անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

Վարկային պատմության էությունը

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

- Անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ:

Վարկը տրամադրվում է Farm Credit Mobile բջջային հավելվածի միջոցով՝ առցանց եղանակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:

 

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը (ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
    Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է