ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
Խոսքս ուղղում եմ հանրապետության տարբեր մարզերի տնտեսվարող ֆերմերներին, վերամշակող ձեռնարկությունների սեփականատերերին, հարակից այլ զբաղմունք ունեցող գյուղաբնակներին: Ֆարմ Կրեդիտ Արմենիա ունիվերսալ վարկային կազմակերպությունը հանրապետությունում գործող միակ կոոպերատիվ վարկային կազմակերպությունն է, որն իր բնույթով էապես տարբերվում է այլ վարկային կազմակերպություններից: Այն ստեղծվել է ֆերմերների կողմից` ֆերմերների համար, նրա հիմնադիրները առաջնորդվել են “Համագործակցություն` ի շահ բոլորի” նշանաբանով:Ֆարմ Կրեդիտը Ձեզ համար միայն վարկատու չէ: Անդամագրվելով մեր կառույցին`Դուք դառնում եք կառույցի սեփականատեր` ամրագրելով Ձեր փայամասնակցությունը մեր կապիտալում, ձեռք բերելով կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Ձեզնից յուրաքանչյուրը իր փայամասնակցությամբ նպաստում է իր իսկ տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը: Ֆարմ Կրեդիտը եզակի հնարավորություն է հայ ֆերմերների համար` վերածվելու գյուղատնտեսության վարկավորման ազգային կառույցի:Ֆերմերներից ընտրված դիտորդ խորհրդի հետ համատեղ մեր աշխատակազմը իր գործողություններում առաջնորդվում Է բացառապես Ձեր շահերի իրականացմամբ:
Ֆարմ Կրեդիտի դռները բաց են յուրաքանչյուր աշխատող, բարիք ստեղծող ֆերմերի առաջ: Կանցնեն տարիներ, և Ձեզնից շատերը հպարտությամբ կհիշեն, որ իրենք եղել են այս կառույցի հիմնադիրները և մասնակիցները:
Խորին հարգանքով`
Արմեն Գաբրիելյան
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ