Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով
2022 թվական

 

Հարգելի ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ անդամ-փայատերեր,

Սույն թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը տեղի կունենան ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվի Փայատերերի տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային նիստեր հետևյալ համայնքներում՝   

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը Ժողովի օրակարգին և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերին կարող են ծանոթանալ անցնելով ստորև ներկայացված հղումով կամ այցելելով ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ իրենց տարածաշրջանի մասնաճյուղ: Վերոնշյալ նյութերը վեբ կայքում պաշտպանված են ծածկագրով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: SMS հաղորդագրության միջոցով անդամ փայատերերը կծանուցվեն նաև նիստերի ժամի և վայրի մասին: 

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են քվեարկել Ժողովի օրակարգի հարցերին յուրաքանչյուր տարածաշրջանի նիստի ժամանակ և դրանից հետո 7 օրվա ընթացքում՝ տվյալ տարածաշրջանային մասնաճյուղում, որտեղ տեղադրված կլինեն քվեատուփեր և հասանելի կլինեն Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը:

 

Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2022թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: