
Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով
2026 թվական
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովը տեղի կունենա "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակում սույն թվականի ապրիլի 28-ին, սկիզբը` ժամը 12:00 :
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մասնակցել Ժողովին առցանց՝ ժամանակի իրական ռեժիմում: Անդամ-փայատերերը Ժողովին առցանց միանալու համար հղումը կստանան Viber կամ SMS հաղորդագրության միջոցով:
Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2026թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: