"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովը տեղի կունենա "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակում սույն թվականի հունիսի 12-ին, սկիզբը` ժամը 12:00 :
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մասնակցել Ժողովին առցանց՝ ժամանակի իրական ռեժիմում: Անդամ-փայատերերը Ժողովին առցանց միանալու համար հղումը կստանան Viber կամ SMS հաղորդագրության միջոցով:
Անդամ-փայատերերը իրենց հարցերը կարող են ուղարկել գրավոր՝ fca@fca հասցեին՝ մինչև սույն թվականի հունիսի 6-ը:
Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն սույն թվականի մայիսի 26-ից.
- "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում` https://www.fca.am/general_meeting_of_shareholders.html ,
- "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակում (http://voting.fca.am)` քվեարկության ընթացքում,
- "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակներում:
Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ Viber կամ SMS հաղորդագրության միջոցով:
Սույն թվականի հունիսի 12-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի Ժողովի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մուտք գործել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակ (http://voting.fca.am ) (կամ մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ), ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ:
Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2025թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: