Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն մասնակցեց Միկրոֆինանսավորման կենտրոնի 18-րդ տարեկան կոնֆերանսին

2015-11-16

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի Խորհրդի նախագահ Սերյոժա Հայրապետյանը, Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Վարկային տնօրեն Հրանտ Եղիազարյանը սույն թվականի նոյեմբերի 4-6-ը Պրահայում մասնակցեցին Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) 18-րդ տարեկան կոնֆերանսին: Կոնֆերանսի առաջին օրը տեղի ունեցավ ՄՖԿ Խորհրդի անդամների ընտրություն, որտեղ Խորհրդի անդամ ընտրվեց Արմեն Գաբրիելյանը:
Միկրոֆինանսավորման կենտրոնը միավորում է Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի 32 երկրներից 105 կազմակերպություն (ներառյալ 77 Միկրոֆինանսավորման կառույցներ), որոնք էլ իրենց հերթին սպասարկում են շուրջ 1,000,000 ցածր եկամուտ ունեցող հաճախորդների:
ՄՖԿ Տնօրենների խորհուրդը ապահովում է դեպի հաճախորդ միտված և պատասխանատու ֆինանսական միջնորդության ռազմավարական ծրագրերի իրականացումը: ՄՖԿ առաքելությունն է նպաստել աղքատության կրճատմանը և մարդկային ներուժի զարգացմանը՝ ստեղծելով միկրոֆինանսավորման սոցիալական ուղղվածություն ունեցող և կայուն ոլորտ, որը խելամիտ ֆինանսական և ոչ-ֆինանսական ծառայություններ է մատուցում միկրո-ձեռնարկատերերի լայն զանգվածներին:
Համաժողովը եզրափակվեց Խելամիտ վարկավորում միջազգային կրթական քարոզարշավի 2014 թվականի մասնակից ֆինանսական կառույցներին հավաստագրեր շնորհելու միջոցառմամբ: Նշենք, որ 2014 թվականին Հայաստանը ունեցել է մեկ մասնակից ֆինանսական կազմակերպություն ի դեմս Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի, իսկ 2015 թվականին՝ վերջինս եղել է Հայաստանը ներկայացնող չորս մասնակից կազմակերպություններից մեկը:

Վերադառնալ նախորդ էջ