"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն սկսել է "Խելամիտ վարկավորում" արշավը

2014-10-01

Ս.թ. հոկտեմբերի 1-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն մեկնարկել է "Խելամիտ վարկավորում" արշավը: Վերջինս մեկամսյա կրթական ծրագիր է ներկայիս և պոտենցիալ հաճախորդների համար: Ծրագիրը կազմակերպված է Միկրոֆինանսավորման կենտրոնի (Լեհաստան) հովանու ներքո: Միկրոֆինանսավորման կենտրոնը միջազգային կազմակերպություն է, որը խրախուսում է հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշների կիրառումը և ֆինանսական կրթությունը: Ծրագիրը կիրագործվի տասը երկրում, ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Կոսովոն, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան և Տաջիկիստանը:

"Խելամիտ վարկավորում" ծրագիրն իր մեջ ամփոփում է մի պարզ հարցաշար, որում ամփոփված հարցերը յուրաքանչյուր հաճախորդ պետք է ինքն իրեն հարցնի նախքան վարկ վերցնելը: Այդպիսով նրանք պարտքի ապահով և պատասխանատու մակարդակ են պահպանում:

Հոկտեմբերի 1-ից 31-ը իրականացվելիք ծրագրի ընթացքում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի աշխատակազմը ակտիվորեն կներգրավի առկա և պոտենցիալ հաճախորդներին տարաբնույթ տեղեկատվական նյութերով՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ և գրքույկներ: Ինչպես նաև հաճախորդների համար կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ կազմակերպության մարզային մասնաճյուղերում:

Վերադառնալ նախորդ էջ