Սեմինար - քննարկումներ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Արտաշատ" և "Էջմիածին" մասնաճյուղերում

2014-10-15

Ս.թ. հոկտեմբերի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը "Խելամիտ վարկավորում" արշավի շրջանակներում "Արտաշատ", ինչպես նաև հոկտեմբերի 9-ին "Էջմիածին" մասնաճյուղերում անցկացրել է սեմինար-քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին կազմակերպության ղեկավարությունը՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի, ռիսկերի գծով տնօրեն Անահիտ Օրբելյանի և գործառնական տնօրեն Մուշեղ Պետրոսյանի, ինչպես նաև կոոպերատիվի առկա և պոտենցիալ հաճախորդներն ու անդամ-փայատերերը: Քննարկումների ընթացքում Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է "Խելամիտ վարկավորում" արշավի նպատակներն ու նշանակությունը, ինչպես նաև ընդգծել, որ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվն իր առաքելությունն իրականացնելիս հատուկ կաևորություն է տալիս պատասխանատու վարկավորմանն ու թափանցիկ աշխատանքին:

 Ի լրումն թեմայի շուրջ անցկացվող մանրամասն քննարկումներին՝ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի աշխատակազմը հաճախորդներին փոխանցել է տարաբնույթ տեղեկատվական նյութեր՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ և գրքույկներ: Ծանոթանալով դրանց՝ մասնակիցները գոհունակություն են հայտնել դրանց բովանդակությունից և հատկապես կարգախոսից՝ ընդգծելով, որ այսպիսի նյութերի առկայությունն է հաճախորդներին զգոն պահում անշահավետ վարկային գործարքներից ու առաջարկներից, և որ ողջունելի է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի կողմից նմանատիպ նախազգուշացնող միջոցառումների կազմակերպումը:  

Նշենք նաև, որ "Խելամիտ վարկավորում" արշավի շրջանակներում հաջորդ սեմինար-քննարկումները տեղի են ունենալու հոկտեմբերի 16-ին կազմակերպության "Մասիս" և հոկտեմբերի 23-ին "Արմավիր" մասնաճյուղերում:

Վերադառնալ նախորդ էջ