2025թ.-ի փետրվարի 11-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիայի գլխամասային գրասենյակ այցելեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ։
Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացվեց կազմակերպության պատմությունը, հիմնական գործունեության ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկվեցին համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
Հատկապես կարևոր է նշել, որ դեռ անցած տարի՝ 2024թ.-ի նոյեմբեր ամսին, Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր, որը միտված է գյուղական բնակավայրերում ֆերմերներին, երիտասարդներին և կանանց պատկանող բիզնեսների աճի խթանմանը։ Այս պայմանագիրը հանդիսանում է կարևոր համագործակցության սկիզբ, որի շրջանակներում ակնկալվում է նշանակալի ներդրում Հայաստանում գյուղատնտեսության և սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։
Հավատացած ենք, որ այս հանդիպումը ևս կխթանի արդեն իսկ բարեհաջող սկսված գործընկերությունը: