Ռոբերտ Ֆրեյզիի շնորհակալական խոսքը Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվին

2018-01-10

Ես մեծ պատվի և երախտագիտության արժանացա, երբ ձեր 10-ամյա տարեդարձի տոնակատարության օրն ինձ շնորհվեց ոսկե մեդալ: Հիշում եմ իմ այցը և տոնակատարության երեկոն, երբ տոնում էինք ձեր մարտահրավերներով լի ճանապարհին ունեցած ձեռքբերումների և հաջողությունների տարեդարձը, որն ինձ այսքան ջերմ և հաճելի հիշողություններ պարգևեց: Առանձնահատուկ կարևոր էր ինձ համար հնարավորություն ունենալ հանդիպելու ձեզ հետ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես ընկեր:
Ինձ շնորհված պատիվը հիրավի մեծահոգի էր: Ես շատ երջանիկ եմ, որ ընդգրկված եմ եղել այն թիմում, որը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի ստեղծման և գործունեության սկզբնական տարիներին տեխնիկական աջակցություն էր ցուցաբերում կոոպերատիվին: Իմ ցուցաբերած աջակցությունը կրկնապատկվում էր մյուսների աշխատանքով, ովքեր միացել էին՝ համագործակցության և համատեղ աշխատանքի միջոցով աջակցելու գյուղական Հայաստանի կենսամակարդակը բարելավելու ազնիվ նպատակին:
Իմ աջակցությունը գնահատելուց բացի, հարկ է նաև երախտապարտ լինել ձեզ: Տարիների ընթացքում ես ճանաչեցի և գնահատեցի հայերի կենսասիրությունը և համառությունը: Լինելով դիմացկուն, աշխատասեր և հեռատես՝ Արմենը Խորհրդի անդամների աջակցությամբ և վերահսկողությամբ, ինչպես նաև տաղանդավոր և պրոֆեսիոնալ աշխատակազմի օգնությամբ ստեղծել է մի կառույց, որն ունի ձեր առաքելությունն իրականացնելու պոտենցիալ: Այն ամենը, ինչին դուք հասել եք, բավականին նշանակալից է, իսկ այն, ինչին ձգտում եք հասնել՝ գովելի:
Ընդունե՛ք իմ սրտանց շնորհակալությունը՝ թույլ տալու ձեր ձեռքբերումների մեջ իմ ուրույն դերը խաղալու գործում: Իմ մեծագույն ցանկությունն է, որ գյուղական Հայաստանի կենսամակարդակը բարելավելու գործում շարունակաբար ավելացնեք ձեռքբերումների ցանկը ձեր 20-ամյա, 30-ամյա և 100-ամյա տարեդարձերին:

Լավագույն ցանկություններով, պատրաստակամ աջակցելու ձեր շարունակական հաջողություններին և ձեզ հետ աշխատելու երախտապարտության զգացումով,

Հարգանքներով,
Ջ. Ռոբերտ Ֆրեյզի
Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն
Ջ. Ռ. Ֆրեյզի Ռազմավարական խորհրդատվություն ՍՊԸ

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...