Ֆարմ Կրեդիտն այս տարի նշում է իր ստեղծման 10-ամյակը: Սեպտեմբերի 15-18-ը տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց հրավիրված են արտասահամանյան գործընկերներ, միջազգային կառույցների, ՀՀ կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև կոոպերատիվի անդամ-փայատերեր:
10 տարի առաջ հիմնադրվեց Հայաստանում առաջին և միակ վարկային կոոպերատիվը՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն, որը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել և լիցենզավորվել է 2007թ. սեպտեմբերի 18-ին: Կազմակերպությունը հիմնադրվել է 57 հայ ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ կոոպերատիվը ունի ավելի քան 6,800 անդամ-փայատեր: