"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն երրորդ անգամ մասնակցեց Կանադայում անցկացված "Կոոպերատիվերի միջազգային գագաթնաժողովին"

2016-10-21

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Վարկային կոոպերատիվը արդեն երրորդ անգամ մասնակցեց Կանադայի Քվեբեկ քաղաքում կազմակերպված "Կոոպերատիվերի միջազգային գագաթնաժողովին" (The International Summit of Cooperatives 2016), որն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 11-13-ը: Հայաստանում միակ վարկային Կոոպերատիվը՝ Ֆարմ Կրեդիտը գագաթնաժողովին ներկայացրեց կազմակերպության Նախագահ/Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:
"Կոոպերատիվերի միջազգային գագաթնաժողովը" աշխարհի մասշտաբով կոոպերատիվների զարգացման և փոխադարձ համագործակցության առաջխաղացման ամենանշանակալի ու առաջատար միջոցառումն է: Գագաթնաժողովը նախաձեռնել են "Կոոպերատիվների միջազգային դաշինքը" (The International Co-operative Alliance), և "Դեժաղդեն Գրուպը" (Desjardins Group): Կոոպերատիվերի միջազգային գագաթնաժողովը աշխարհի տարբեր երկրների Կոոպերատիվների և նմատատիպ այլ կազմակերպությունների ղեկավար մարմիններին և առաջնորդներին հնարավորություն է ընձեռում մեկ հարթակի շրջանակներում ուսումնասիրել և քննարկել ժամանակակից ֆինանսական աշխարհի զարգացման հիմնական միտումները, իրականացնել փորձի փոխանակում և լուծումներ տալ առկա խնդիրներին: Միջոցառումն այս տարի ընդգրկեց շուրջ 3000 մասնակից 93 երկրից:
"Կոոպերատիվների միջազգային դաշինքը" շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1895 թ. – ին Բրյուսել քաղաքում և իր գործունեությամբ նպաստում է "Սոցիալական կոոպերատիվ ձեռնարկության" մոդելի զարգացմանը: Դաշինքը հնարավորություն է ընձեռում կոոպերատիվներին ձեռք բերել նոր գիտելիքներ, փորձ և համակարգում է նրանց գործունեությունը:
"Դեժաղդեն Գրուպը" հիմնադրվել է 1900 թ. – ին, Կանադայում, և այժմ հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի վարկային միությունների ամենախոշոր ցանցը և Կանադայի առաջատար կոոպերատիվ ֆինանսական խումբը: Այն իր փայատերերին մատուցում է ֆինանսական և խորհրդատվական ծառայություններ:
Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև CIBP կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստը, որի պատվավոր հյուրը և մասնակիցն էր Արմեն Գաբրիելյանը: Վերջինս նիստի մասնակիցներին ներկայացրեց "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն՝ խոսելով կոոպերատիվի հիմնադրման, զարգացման և առաջիկա ծրագրերի մասին:
CIBP կազմակերպությունը առաջին միջազգային կառույցն է, որն արդեն 66 տարի միավորում է 5 աշխարհամասերի կոոպերատիվ բանկային համակարգի շուրջ 1705 ներկայացուցչի:
Գագաթնաժողովին մասնակցությունը Ֆարմ Կրեդիտի համար ևս մեկ նշանակալի ներդրում էր Հայաստանում "կոոպերատիվ ձեռնարկության" մոդելի զարգացման գործում: Ծրագրում ընդգրկված սեմինարները և հանդիպումները մասնակիցների համար յուրօրինակ հարթակ դարձան նոր գործնական հարաբերությունների ստեղծման և գիտելիքների ու փորձի փոխանակման համար:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...