"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը գումարում է փայատերերի արտահերթ ընդհանուր ժողով

2021-11-24

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը գումարում է փայատերերի արտահերթ ընդհանուր ժողով: 

Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում (http://www.fca.am/general_meeting_materials_2021_2.html), ինչպես նաև կազմակերպության գրասենյակներում ս/թ նոյեմբերի 25-ից: Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: 

Սույն թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի 2021թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ընդհանուր ժողովի կողմից հաստատված (անդամագրված) անդամ-փայատերերը կարող են մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ, ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ: 

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով այս տարի տարածաշրջանային նիստեր չեն գումարվելու:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...