Համագործակցությունը հաստատվել է դեռևս 2020 թվականին, երբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, ի դեմս իր դուստր Պրոպարկո ընկերության, տրամադրեց € 1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն: Այսօր կնքված պայմանագրով երկկողմ համագործակցությունը մտնում է նոր փուլ, որը կնպաստի կոոպերատիվի կարողությունների զարգացմանը և միջազգային ֆինանսական միջոցների հասանելիությանը:
Պայմանագրով նախատեսվում է ֆինանսավորել կազմակերպության ֆինանսական վարկանիշի ստացումը միջազգային վարկանշավորող կառույցի կողմից: Միջազգային վարկանիշը կընդլայնի կազմակերպության կողմից ներդրումների ներգրավման հնարավորությունը: Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է նաև ֆինանսավորել Հաճախորդների շահերի պաշտպանության հավաստագրի ստացումը: Վերջինս կարևորվում է հատկապես սոցիալապես պատասխանատու և գերակա ոլորտներում ազդեցություն ունեցող ներդրողների կողմից:
‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.1 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 13 միլիարդ ՀՀ դրամ:
Պրոպարկո ընկերությունը հանդիսանում է Ֆրանսիայի զարգացման գործակալության մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց: