‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն և Ֆրանսիայի զարգացման գործակալությունը կնքեցին համագործակցության պայմանագիր

2020-06-17

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› վարկային կոոպերատիվը և Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, ի դեմս իր դուստր Պրոպարկո ներդրումային ընկերության, երկամյա բանակցություններից հետո սկսում են գործընկերություն` կնքելով € 1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր:

Փոխառությունը տրամադրվում է ՀՀ դրամով, 6 տարի ժամկետով: Պայմանագիրը նախատեսում է նաև տեխնիկական աջակցության բաղադրիչ, որը կնպաստի կոոպերատիվի զարգացման նոր հնարավորություններ ձեռք բերելուն:

Պայմանագրի կնքումը աննախադեպ է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարկային կազմակերպությունը ներգրավում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն միջազգային  ինստիտուցիոնալ ներդրողից: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի  կայուն զարգացման ռազմավարությունը և կիրառվող  վարկային պատասխանատու քաղաքականությունը վստահության հիմք հանդիսացան պայմանագրի կնքման համար:

Հարկ է նշել, որ պայմանագրի կնքումը կատարվում է աշխարհում խորացող համաճարակի ժամանակահատվածում, որը խոչընդոտ չհանդիսացավ գործարքի իրագործման համար:   Ֆինանսական ներդրումը հնարավորություն կտա վարկային կոոպերատիվին մեծացնել գյուղատնտեության վարկավորման իր գործիքակազմը և կհանդիսանա խթան վարկային պորտֆելի աճի համար:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն  ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն  իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման  վարկեր:

Ֆարմ Կրեդիտը ի սկզբանե որդեգրել է կորպորատիվ կառավարման սկզբունքները և իր առաքելությամբ նպաստում է կոոպերատիվ մշակույթի ձևավորմանը: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը  մոտ 13  միլիարդ ՀՀ դրամ:

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը պետական կառույց է, որը Ֆրանսիայում և  աշխարհի 115 երկրներում իրականացնում է կայուն զարգացման և միջազգային համագործակցության մասով պետական քաղաքականություն: Պրոպարկո ընկերությունը հանդիսանում է վերջինիս մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց: 

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...