Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցեց 2012թ. Կոոպերատիվների Միջազգային Գագաթաժողովին

2012-10-25

Հոկտեմբերի 6-11 ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մասնակցեց Կանադայի Քվեբեք քաղաքում կայացած 2012թ. Կոոպերատիվների Միջազգային Գագաթաժողովին՝ Կոոպերատիվների զարմանալի ուժը խորագրով:
Աշխարհում գոյություն ունեցող շուրջ 750,000 կոոպերատիվներ աշխատանքով են ապահովում 100 մլն. մարդ: Այս պատճառով կոոպերատիվների աշխարհի ղեկավարների համար անհրաժեշտ է քննարկել նրանց ներկա և ապագա բիզնես մարտահրավերները և կայուն զարգացմանն ուղղված առաջնային քայլերը:
Շուրջ 130 միջազգային խոսնակներ , որոնց թվում էին՝ տնտեսագետներ, ֆինանսիստներ, տնօրեններ, նախարարներ և հետազոտողներ, ներկայացրեցին կոոպերատիվների  ներկա և ապագա մարտահրավերների իրենց տեսլականը:
Գագաթաժողովի շրջանակներում պարոն Գաբրիելյանը հանդիպումներ ունեցավ մի շարք կոոպերատիվների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Planet Finance-ի նախագահ Ժակ Ատտալիի, Desjardins Group-ի նախագահ Մոնիկ Լեռուի, Développement International Desjardins-ի նախագահ Անն Գաբուրիի, Լիտվական Կենտրոնական Վարկային Միության նախագահ Ֆորտունաս Դիրգինցիուսի և այլի հետ: Պարոն Գաբրիելյանը մասնակցեց նաև մի շարք թեմատիկ քննարկումներին, գիտաժողովներին, ֆորումներին և այլն:
Գագաթաժողովը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու մի շարք խոշոր միջազգային զարգացման ուղղություններին և որդեգրելու համաշխարհային կոոպերատիվ շարժման ընդհանուր տեսլական:
Այսպիսով, գագաթաժողովի շնորհիվ ամրապնդվեց կոոպերատիվների ցանցը ողջ աշխարհում՝ ստեղծելով իրական ազդեցության ոլորտ բոլոր տնտեսական և քաղաքական ասպարեզներում:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...