Սպառողական կոոպերատիվին լիզինգով տրակտոր է տրամադրվելու

2012-10-31

Ս.թ. հոկտեմբերի 30-ին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն հուշագիր է ստորագրել ֆրանսիական “Ազնավուրը Հայաստանին” Հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության հետ: Վերջինս տրամադրելու է լիզինգի կանխավճար “Ծիրանկուտ” գյուղատնտեսական ասոցիացիա սպառողական կոոպերատիվին: “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն լիզինգով Բելառուսական 311 մակնիշի տրակտոր է տրամադրելու վերոնշյալ սպառողական կոոպերատիվին: Կոոպերատիվը հիմնադրվել է 2011թ. սեպտեմբերին, իր գործունեությունը ծավալում է Տավուշի շրջանի Վարագավան գյուղում և ունի 31 անդամ: Լիզինգով տրամադրված տրակտորը կնպաստի խաղողի այգիներում բերքահավաքի գործընթացի բարելավմանը:

Հուշագիրը ստորագրել են   “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Մուշեղ Պետրոսյանը և “Ազնավուրը Հայաստանին” Ասոցիացիայի տնօրեն Ժերար Մարգոսյանը:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...