“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ն անցկացնում է տարեկան ռազմավարական պլանավորման սեմինար

2013-02-20

Փետրվարի 15-17-ին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ն անցկացրեց հինգերորդ տարեկան ռազմավարական պլանավորման սեմինարը: Այս տարի այն անցկացվեց Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող “Անի Ռեզորտ” հյուրանոցում: ՍԵմինարի մասնակիցներն էին՝ ՖԿԱ-ի ողջ անձնակազմը, ներառյալ նաև մասնաճյուղերի աշխատակիցները, խորհրդի անդամները, մասնագետներ ՀՀ կենտրոնական բանկից և  Նիդեռլանդական PUM գործակալությունից:
Սեմինարի առաջին օրը նվիրված էր 2012-ի աշխատանքների ամփոփմանը և 2013-2015-ի ռազմավարական բիզնես պլանավորմանը: Աշխատակազմը ծանոթացավ 2012-ի նվաճումներին, վարկային պորտֆելի աճին, կառուցվածքին ու ծառայություններին: Լսարանին ներկայացվեց ՖԿԱ-ի դիրքը ֆինանսական շուկայում` համեմատած այլ ՈՒՎԿ-ների հետ: Ֆինանսական վերլուծությանը հետևեց ՖԿԱ-ի 2013-2015 եռամյա ռազմավարական պլանավորման ներկայացումը: Օրը եզրափակվեց ՏՏ բաժնի կողմից մշակված ծրագրի ներկայացմամբ և քննարկումներով:  Սեմինարին զուգահեռ Խորհուրդն անցկացնում էր աուդիտորական կոմիտեի և գործադիր/մարդկային ռեսուրսների կառավարման կոմիտեի հանդիպումներ, որոնց հետևեց Դիտորդ Խորհրդի նիստը:

Սեմինարի երկրորդ օրը տեղի ունեցավ դասընթաց ինֆորմացիոն անվտանգության,  ԻՏ կառավարման, կորպորատիվ կառավարման (COSO), ԻՏ կառավարման շրջանակի (CoBIT), ԻՏ ռիսկերի կառավարման և գնահատման վերաբերյալ:  
Կարել Յանսենը՝ PUM-ի փորձագետը, նույնպես հրավիրվել էր Հանքավան՝ ներկայացնելու պրեզենտացիա ԻԿՀ (Ինֆորմացիայի կառավարման համակարգի) մասին: Նա շեշտեց կազմակերպության մեջ տեղեկատվության և հաղորդակցության կարևորության մասին:
Նա խոսեց տեղեկատվության տեսակների (պաշտոնական/ոչ պաշտոնական, ներքին/արտաքին և այլն.), որակի, հոսքի (վերից վար/ներքևից վերև), տեղեկատվության համակարգի հիմնական ռիսկերի, տեղեկատվության շրջանառման մեջ մարդկանց կարևորության մասին և այլն:

Մի շարք հարցեր, ինչպես օրինակ հետգործառնական և ՄՌ բաժինների, խմբային քննարկումները, գործնական առաջադրանքները  նույնպես օրակարգի մեջ էին: 
Եռօրյա քննարկումները իրենց բնույթով տեղեկատվական, ինտերակտիվ, օգտակար և լավ կազմակերպված էին, որոնք հետագայում կնպաստեն կազմակերպությունում արդյունավետության աճին: Սեմինարը կարևոր էր նաև արդյունավետ թիմային աշխատանք կազմակերպելու համար:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...