Բիզնես այց Նիդեռլանդներ

2013-07-21

ԿԱ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը և ՖԿԱ ԳԳՏ տեղակալ/ Վարկային բաժնի տնօրեն Հրանտ Եղիազարյանը հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում բիզնես այցով մեկնեցին Նիդեռլանդներ: PUM բիզնես այցը կազմակերպվել էր Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի և PUM-ի միջև 2012 թ-ին կնքված փոխըմբռնման համաձայնագրի շրջանակներում: Նիդեռլանդներում բոլոր բիզնես հանդիպումները ֆինանսական կազմակերպությունների հետ կազմակերպվել են PUM-ի փորձագետ Կարել Յանսենի միջոցով:
Բիզնես հանդիպումների օրակարգը բավականին ծանրաբեռնված էր, քնաի որ երբեմն մեկ օրվա մեջ ծրագրված էր երկու հանդիպում: Այնուամենայնիվ, բոլոր հանդիպումներն անցան արդյունավետ. ՖԿԱ ներկայացուցիչները պոտենցիալ գործընկերների/ներդրողների հետ քննարկեցին ծրագրեր հնարավոր համագործակցության մասին: Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Թրիփլ Ջամփ հիմնադրամի, FMO Ձեռնարկատիրական զարգացման բանկի, Տրիոդոս բանկի, Ռաբոբանկի, Ագրիտերայի և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բիզնես այցի ընթացքում ՖԿԱ ներկայացուցիչներն այցելեցին նաև ագարակներ: Պարոն Գաբրիելյանը և պարոն Եղիազարյանն այցելեցին երկու ագարակատերերի, ովքեր զբաղվում էին բանջարեղենի և կաթնամթերքի արտադրությամբ: Ագարակները սարքավորված էին նորագույն տեխնոլոգիաներով, որոնք ագարակատերերի աշխատանքային առօրյան դարձնում են  ավելի հեշտ, արագ և հարմարավետ:
Բիզնես այցն անցավ շատ արդյունավետ. կարծում ենք, որ մեր վարկային կոոպերատիվի և հոլանդական կազմակերպությունների միջև կստեղծվի փոխշահավետ համագործակցություն:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...