"Արենի" գինու փառատոն

2013-10-21

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ "Արենի" գինու փառատոնը Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում: Հոկտեմբերի 4-ին Ֆարմ կրեդիտի կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները ներկա էին նաև գինու փառատոնին, որի հովանավորներից մեկը նաև հանդիսանում էր "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն:  Փառատոնին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն ներկայացված է իր անդամ-փայատերերի հետ առանձին տաղավարով:
Ֆարմ Կրեդիտի անդամ-փայատերերը տաղավարում ներկայացրեցին իրենց արտադրանքը: Տաղավարում ներկայացված էր գործարանային և տնական արտադրության տարատեսակ մրգերից պատրաստված գինիների հարուստ տեսականի "Վայք Գրուպ", "Մարան" ընկերությունների և Սահակ Խաչատրյանի կողմից: Բացի գինիներից տաղավարում ներկայացված էին նաև չրերի և պանրի ընտրանի: "Գոլդեն Գոութ" ՓԲԸ-ն ներկայացրել էր մոտ 8 տեսակ պանիր, որոնցից առանձնանում է հատկապես այծի պանիրը:
"Արենի" փառատոնը արդեն ավանդույթ դարձած գինու տոն է Հայաստանում, որտեղ հյուրընկալվում են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Փառատոնի այցելուները հնարավորություն ունեին համտեսել, ինչպես գործարանային, այնպես էլ տնական արտադրության հայկակակ լավագույն գինիները: Փառատոնի ժամանակ անցկացվեցին ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ և այլ շոու ծրագրեր: Իսկ գյուղական կյանքով հետաքրքրված այցելուներին գյուղաբնակները սիրով ներկայացնում էին իրենց հոգսաշատ առօրյան:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...