՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մասնակցել է ՌՎՄ Լիգայի համաժողովին

2014-05-06

Ռուսաստանի վարկային միությունների Լիգայի ղեկավարության հրավերով ս.թ. ապրիլի 16-ից 18-ը "ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մասնակցել է ՌՎՄ Լիգայի ութերորդ համաժողովին Ռուսաստանի Սոչի քաղաքում: Պրն. Գաբրիելյանն ուղերձով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ կարևորելով կոոպերատիվների դերը երկրների ժողովրդական տնտեսության կայունության գործում: Համաժողովը յուրահատուկ հնարավորություն էր ռուսաստանյան գործընկերների հետ քննարկումների, փորձի և գաղափարների փոխանակման տեսանկյունից: Ավելին՝ համագործակցության հնարավոր տարբերակներ են քննարկվել "Գարդարիկա" և "Յուրաքս"   կոոպերատիվների միությունների հետ, ինչպես նաև Տատյանա Իվաշկինայի՝ ՌՎՄ լիգայի Գլխավոր գործադիր տնօրենի և Ռուսլան Իմայեվի՝ դիտորդ-խորհրդի նախագահի հետ: Համաժողովի մասնակիցները համագործակցության բանաձև են ընդունել, որն առաջարկում է Ռուսաստանի վարկային կոոպերատիվների համակարգի կայունության բարելավվման ուղղված հստակ քայլեր:

Բեռնել "ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի ուղերձը` հայերեն, ռուսերեն։

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...