Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է $2 միլիոնի փոխառության պայմանագիր բելգիական Ինկոֆին (Incofin) ընկերության հետ

2024-12-24

Նոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են վարկերի եւ լիզինգի տրամադրմանը, մասնավորապես, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ոլորտներին՝ նպաստելով ՀՀ-ում կանաչ ֆինանսավորմանը եւ համայնքների կայուն զարգացմանը:

Ինկոֆինը միջազգային ֆինանսական կառույց է, որը մասնագիտացած է բնապահպանական եւ սոցիալական զարգացմանն (ESG) աջակցող ներդրումների ոլորտում: Ընկերությունը հիմնականում ֆինանսավորում է բանկերին եւ ֆինանսական հաստատություններին՝ կարեւորելով ֆինանսավորման ազդեցությունը տեղական համայնքներում:

Ֆարմ Կրեդիտ Արմենիան մշտապես ձգտում է բարելավել իր ծառայությունները եւ ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները գյուղական համայնքներում:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Ֆարմ Կրեդիտը աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը եւ ապահովում մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիություն: 

Այս նոր համագործակցությունը վկայում է կազմակերպության վստահելիության եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության մասին:

Ֆարմ Կրեդիտն ունի 11 գրասենյակ, գլխամասային գրասենյակը գտնվում է Երեւանում եւ 10 մասնաճյուղ՝ մարզերում: Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ` վարկեր եւ լիզինգ: Ֆարմ Կրեդիտը ներկայում ունի 2,6 մլրդ դրամ սեփական կապիտալ եւ 17,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ակտիվներ:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...