Արմեն Գաբրիելյանը ընտրվեց Միկրոֆինանսավորման կենտրոնի խորհրդի անդամ

2024-05-20

Ընթացիկ տարվա Մայիսի 14-ից 15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացավ Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) 26-րդ ամենամյա կոնֆերանսը, որին ի թիվս ՀՀ-ից անդամակցող 11 կառույցների, մասնակցում էր նաև ՄՖԿ անդամ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› վարկային կոոպերատիվը:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի ունեցավ ՄՖԿ Խորհրդի անդամների ընտրություն, որտեղ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› վարկային կոոպերատիվի Գլխավոր Գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը ընտրվեց Խորհրդի անդամ:

ՄՖԿ-ն ապահովում է դեպի հաճախորդ միտված և պատասխանատու ֆինանսական միջնորդության ռազմավարական ծրագրերի իրականացումը: ՄՖԿ առաքելությունն է նպաստել աղքատության կրճատմանը և մարդկային ներուժի զարգացմանը՝ ստեղծելով միկրոֆինանսավորման սոցիալական ուղղվածություն ունեցող և կայուն ոլորտ, որը խելամիտ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցում միկրո-ձեռնարկատերերի լայն զանգվածներին:

Արմեն Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ իր ներկայացվածությունը խորհրդում հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ՄՖԿ հարթակի միջոցով դեպի մեր տարածաշրջան և Միջին Ասիա նոր ներդրումներ ներգրավվելու և այս երկու տարածաշրջանների տնտեսական զարգացմանը նոր զարկ տալու համար:

Կենտրոնը միավորում է Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի 36 երկրներից 140 կազմակերպություն, որոնցից կոնֆերանսին ներկա էին ավելի քան 400 մասնակից:

Նշենք նաև, որ սույն թվականի Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ Վարկային Կազմակերպությունների Ասոցացիայի Ընդհանուր Տարեկան նիստը, որտեղ ՀՀ ՎԿԱ Նախագահ միաձայն ընտրվեց ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր Գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։ 

 

 

 


Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...