''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10

 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է Ֆարմ Կրեդիտի դրամային պարտատոմսերը: Տեղաբաշխվել է 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման եռամսյակային պարբերականությամբ և 30 ամիս մարման ժամկետով:

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ից հայտնում են, որ իրադարձությունը կարևոր է՝ պայմանավորված առաջին անգամ լինելու հանգամանքով:  Սեղմ ժամկետում տեղաբաշխվեց 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս: Ֆինանսական համակարգում լինելով ավելի քան 16 տարի, Ֆարմ Կրեդիտը պատասխանատու վարկատու է, ինչի շնորհիվ ձեռք է բերել համընդհանուր վստահություն, ինչպես հաճախորդների շրջանակում, այնպես էլ գործընկերների հետ փոխհարաբերություններում:

Ներգրաված միջոցները ուղղվելու են գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ:


Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է $2 միլիոնի փոխառության պայմանագիր բելգիական Ինկոֆին (Incofin) ընկերության հետ

2024-12-24 Նոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են վարկերի եւ լիզինգի տրամադրմանը, մասնավորապես,...

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...