‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն շարունակում է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժել են կամ կարող են դժվարություններ ունենալ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան սպասարկելու հարցում:
Մասնավորապես`
• Մինչև սույն թվականի հունիսի 30-ը ներառյալ վարկերի պայմանագրային մարումները չիրականացնելու դեպքում հաճախորդների պարտավորությունները չեն համարվի ժամկետանց և դրանց նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի:
• Վարկառուների վարկային պատմությունը վատթարացնող տեղեկատվությունը չի արտացոլվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյում:
• Վարկերի մարումների ժամանակացույցի վերանայման անհրաժեշտության դեպքում հաճախորդները կարող են դիմել ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ մինչև վերը նշված ժամկետը:
Այն հաճախորդները, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով:
‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած վարկերի գծով ժամկետանցություն ունենալու դեպքում ժամկետանց պարտավորությունների նկատմամբ հաշվարկվելու են պայմանագրով սահմանված տույժերը և վարկառուների վարկային պատմությունը վատթարացնող տեղեկատվությունը արտացոլվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյում: