"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի աշխատանքային քննարկում-սեմինար

2020-02-19

Սույն թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Աղվերանի ‹‹Արարատ Ռեզորթ›› հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի երկօրյա սեմինար-քննարկումը՝ ողջ աշխատակազմի մասնակցությամբ: Սեմինարի նպատակն էր նոր վարկային պրոդուկտի մշակումը, ինչպես նաև խմբային քննարկումների միջոցով վեր հանել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները, իրականացնել տարբեր կրթական ծրագրեր՝ ուղղված աշխատակիցների աշխատանքի որակի բարձրացմանը:

Սեմինարի բացման ժամանակ իր ողջույնի խոսքով հանդես եկավ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը՝ ամփոփելով 2019 թվականը, ներկայացնելով պորտֆելի համեմատական աճի, շահույթի, տրամադրված վարկերի մասին ցուցանիշները և այլ ձեռքբերումներ:

Կազմակերպության ղեկավարների կողմից իրականացված մի շարք դասընթացներից և քննարկումներից բացի, հրավիրված հատուկ մասնագետները թիմային խաղերի և հետաքրքիր առաջադրանքների միջոցով ապահովեցին թիմի ինտերակտիվ մասնակցությունը:

Օրակարգում ներառված էր նաև հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մասնակիցներին մատչելի կերպով ներկայացվեցին թեմային առնչվող տարբեր մանրամասներ ու խնդիրներ, հնչեցին հարց-պատասխանններ, եղան ակտիվ քննարկումներ: Միջոցառման ավարտին նախօրոք բաժանված խմբերը ներկայացրեցին նոր վարկային պրոդուկտի մշակման, հաճախորդի ներգրավման իրենց մտքերն ու առաջարկները:

Քննարկվող թեմաների շարքում անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերին, ինչպիսիք են՝ ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման միտումները, տնտեսության առկա վիճակն ու հետագա զարգացումները, ՀՀ գյուղատնտեսական ոլորտում առկա մարտահրավերները: Արդյունքում սեմինար-քննարկումն ընթացավ արդյունավետ և նպաստեց թիմային ոգու ամրապնդմանը:

Վերադառնալ նախորդ էջ