"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրելյանը մասնակցեց Կոոպերատիվների միջազգային դաշինքի համաշխարհային համաժողովին

2019-11-29

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրելյանը մասնակցեց 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ն Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայացած Կոոպերատիվների Միջազգային Դաշինքի (ԿՄԴ) համաշխարհային համաժողովին, որի շրջանակներում թվով 94 երկրների շուրջ 1000 պատվիրակներ քննարկեցին կոոպերատիվ շարժման միջոցով երկրների հուսալի զարգացման ուղիները՝ ներառելով այնպիսի թիրախային խնդիրներ, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պահպանությունը, աղքատության կրճատումը, արժանապատիվ աշխատանքի հասանելիությունը, կանանց իրավունքերի և հնարավորությունների ընդլայնումը և այլն::
Միջոցառմանը հատուկ ուղերձով հանդես եկան Գլոբալիզացիայի միջազգային ֆորումի կառավարման անդամ Վանդանա Շիվան և Եվրոպական քաղաքականության ռազմավարության կենտրոնից եվրոպական սոցիալական քաղաքակաության գծով գլխավոր խորհրդատու Պատրիկ Դևելտերին: Համաժողովը առիթ էր նաև ներկայացնելու 2019 թվականի ‹‹Rochdale Pioneers›› մրցանակը, որը տրվել էր ԿՄԴ-ի կողմից կոոպերատիվ շարժման նշանավոր ներկայացուցիչներին՝ ԱՄՆ-ից Հորվարդ Բրոդսկուն (CCA Global Partners) և Կորեայի Հանրապետությունից Բենգ Վոնու Կիմին (Գյուղատնտեսական կոոպերատիվների ազգային դաշնություն):
Համաժողովի արդյունքում ընդունվեց ‹‹Բոլորի համար խաղաղություն, բարօրություն և ծաղկում››կարգախոսը: Աֆրիկյան այս երկիրը, ուր բնակչության 43 տոկոսը կոոպերատիվերի անդամներ են վերջին տարիներին էապես բարելավվել է տնտեսական դիմագիծը: Ցեղասպանություն և քաղաքացիական պատերազմ տեսած Ռուանդան, որը շատերն անվանում են ‹‹Աֆրիկյան Սինգապուր›› տնտեսական աճի տեմպերով այսօր Աֆրիկայի տարածքում առաջին հորիզանականում է: :

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...