Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ժողովները

2018-07-18

Հունիսի 5-ից 18-ը ՀՀ յոթ մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ) կայացան “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ անդամ-փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային նիստեր: Ընդհանուր առմամբ բոլոր նիստերի մասնակիցների հանրագումարով տարեկան ժողովին մասնակցեցին ձայնի իրավունք ունեցող 7,313 անդամ-փայատերերից 835-ը:

Միևնույն օրակարգով իրականացված նիստերի ընթացքում անդամ-փայատերերին ներկայացվեցին կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը, ֆինանսական ցուցանիշները:  Հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ) փակ քվեարկությամբ իրականացվեցին կոոպերատիվի Դիտորդ խորհրդի անդամների ընտրություններ, ընտրվեցին Դիտորդ խորհրդի նոր անդամներ:

Օրակարգային հարցերից բացի արդեն ավանդույթ դարձած հարց ու պատասխանի միջոցով “Ֆարմ Կրեդիտ”-ի անդամ-փայատերերը իրենց հուզող հարցերն ուղղեցին կազմակերպության ղեկավար կազմին, քննարկվեցին ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը և դրանում “Ֆարմ Կրեդիտ”-ի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր:

 

 

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...