Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի ծանուցում

2018-02-20

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, կազմակերպության 2018 - 2019 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արտաքին աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
• աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության և միջազգային ճանաչում, հեղինակություն,
• առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
• առկա է ՀՀ տարածքում գործող բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում աուդիտի անցկացման փորձ,
•աուդիտրական խմբում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան ֆինանսական կազմակերպության աուդիտորի փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ, Էյ-Սի-Սի-Էյ« ՍԻ-Փի-Էյ« Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթը անցկացվելու է ք. Երևան, Քաջազնունի 18 հասցեում:Մրցույթի հայտերը ընդունվում են մինչև 30.03.2018թ.-ը:
Մրցույթի հաղթողը որոշվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհրդի բաց քվեարկությամբ և հաստատվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ ընդհանուր ժողովի կողմից: Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 02.04.2018թ-ին` մրցութային հանձնաժողովի կողմից:
Մրցույթի հայտերը ներկայացվում են փակ ծրարով` ծրարի վրա նշելով.
-մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
-մրցույթի անվանումը,
-հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
-մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
-Հայաստանի Հանրապետության, Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
-աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
-աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները.
-աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը.
-ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհուրդը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կարող է պահանջել մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ
ք. Երևան, Քաջազնունի 18
Հեռ. (+37410) 550831, 550741
Ֆաքս (+37410) 550784
Էլ.փոստ fca@fca.am


Ինտերնետային կայք www.fca.am

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...