Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի թիմը մասնակցեց Իսրայելի Գալիլեյ միջազգային ինստիտուտի կազմակերպած սեմինարներին

2018-01-10

Դեկտեմբերի 4-12-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի 16 աշխատակիցներ հնարավորություն ունեցան մասնակցելու Իսրայելի Գալիլեյ միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված "Ագրոբիզնես և հետբերքահավաքային տեխնոլոգիաներ" խորագրով սեմինարին:
Իննօրյա դասընթացների ընթացքում մեր աշխատակիցները ձեռք բերեցին ոչ միայն տեսական գիտելիքներ թեմայի վերաբերյալ, այլ նաև հնարավորություն ստացան այցելություններ իրականացնելու մի շարք ֆերմերային տնտեսություններ և ծանոթանալու վերոնշյալ տեխնոլոգիաներին հենց տեղում:
Հարկ է նշել, որ Իսրայելի գյուղատնտեսությունը շարունակ զարգանում և աճում է, և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը: Բարձրագույն տեխնոլոգիաները և մեթոդոլոգիական մոտեցումները երկրին առաջատար են դարձնում այս բնագավառում:
Իսրայելը լիովին ապահովում է իր բնակչությանը սննդամթերքով (95%): Եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությամբ զբաղված է աշխատող բնակչության ընդամենը 3,5%-ը, ապա կարելի է ասել, որ 1 ֆերմերը կերակրում է շուրջ 100 մարդու:
Զարգացած գյուղատնտեսություն ունեցող այս երկիր այցելությունը, հիրավի, կարևոր ձեռքբերում էր "Ֆարմ Կրեդիտ"-ի աշխատակիցների կրթամակարդակը շարունակ բարձրացնելու ռազմավարության մեջ:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...