ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ կանոնադրությունում կատարված փոփոխությունները

2014-08-26

Ս.թ. օգոստոսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ կանոնադրությունում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել էին ս.թ. հունիսի 16-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում: Արդյունքում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ կանոնադրության կապիտալը համալրվել է 112,972,370 (հարյուր տասներկու միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով: Այժմ այն կազմում է 673,863,088 (վեց հարյուր յոթանասուներեք միլիոն ութ հարյուր վաթսուներեք հազար 0.88) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 1.103 միլիարդ ՀՀ դրամ:

Վերադառնալ նախորդ էջ