Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Ն. Աշտարակեցու փողոց, 86 հասցեում սույն թվականի ապրիլի 3-ին գործարկվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի "Աշտարակ" մասնաճյուղը: Այն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի թվով ութերորդ մարզային մասնաճյուղն է: Հարկ է նշել, որ Արագածոտնի մարզում կազմակերպությունը գործունեություն է իրականացնում 2011թ.-ից ի վեր և արդեն իսկ ունի կոոպերատիվի բազմաթիվ փայատերեր-վարկառուներ և ձևավորված վարկային պորտֆել:
Նոր բացված մասնաճյուղը կընդունի կոոպերատիվի հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 9:00-18:00-ն: "Աշտարակ" մասնաճյուղն իր հաճախորդներին կառաջարկի Ֆարմ Կրեդիտի կողմից մատուցվող ողջ ծառայությունների փաթեթը՝ մասնավորապես՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի և ՓՄՁ վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական լիզինգի մատչելի ծառայություններ, որոնք նախատեսված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:
Կազմակերպությունում վստահ են, որ մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայությունների գրավիչ պայմանների և բարձր որակի շնորհիվ մասնաճյուղը կարճ ժամանակահատվածում կդառնա տարածաշրջանի գյուղատնտեսների և ձեռնարկատերերի վստահելի գործընկերը: