"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ն ճանաչվեց Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից հայտարարված մրցույթի հաղթող

2017-03-16

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը սույն թվականի փետրվարի 27-ին ճանաչվեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից հայտարարված մրցույթի հաղթող: Կոոպերատիվը մինչև ս.թ. մայիսի 29-ը ներառյալ իր անդամ փայատերերին կառաջարկի այգեգործական վարկեր, որոնք կտեղաբաշխվեն 4.5% էֆեկտիվ տարեկան տոկոսադրույքով:
Վարկատեսակը նախատեսված է առկա այգիների տեխնոլոգիական արդիականացման և նոր այգիների հիմնման համար: Նախընտրելի մշակաբույսերի ցանկում են խաղողի վազը, խնձորենին, դեղձենին, սալորենին, ընկուզենին և տանձենին: Ֆինանսավորումը կարող է իրականացվել  ՀՀ  բոլոր  մարզերում:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել մեր մասնաճյուղեր, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(010) 55 08 31, 55 07 41:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է $2 միլիոնի փոխառության պայմանագիր բելգիական Ինկոֆին (Incofin) ընկերության հետ

2024-12-24 Նոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են վարկերի եւ լիզինգի տրամադրմանը, մասնավորապես,...

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...