Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ Առևտրային կոոպերատիվը և “Գոլդեն Գոութ” ՓԲԸ-ն սույն թվականի սեպտեմբերի 29-ին կնքեցին «ՀՀ Գյուղատնտեսության Ոլորտի Աջակցման Երկրորդ Փուլ» ծրագրի շրջանակներում այծի կաթի և պանրի արտադրության արժեշղթայի ֆինանսավորման մասին համագործակցության համաձայնագիր: Ֆարմ Կրեդիտը ապրանքային արժեշղթայի ֆինանսավորման նպատակով գործարկել է "Առատ կաթ" նոր վարկատեսակը: Այն իրենից ներկայացնում է վարկավորման ոլորտի նորարարական գործիք ուղղված շղթայի մասնակիցների գործունեության աճին և մրցունակության բարձրացմանը՝ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և հատուկ պայմաններով վարկավորման միջոցով:
"Առատ կաթ" վարկատեսակը նախատեսված է “Գոլդեն Գոութ” ընկերությանտը և վերջինիս մատակարար հանդիսացող ֆերմերներին հատուկ պայմաններով վարկեր տրամադրելու համար: "Առատ կաթ" վարկատեսակի պայմանները մշակվել են հաշվի առելով անասնապահության ոլորտի, կաթ արտադրողների եկամուտների ստացման առանձնահատկությունները։
“Գոլդեն Գոութ” ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և մինչ օրս գործունեություն է ծավալում Հայաստանի Վայոց Ձոր մարզի Գողթանիկ գյուղում: Ընկերությունը ՀՀ-ում առաջին և ամենախոշոր այծի պանիր արտադրողն է: Վերջինս պայմանագրային հիմունքներով համագործակցում է տեղի ֆերմերների հետ՝ ովքեր զբաղվում են կաթի արտադրությամբ: “Գոլդեն Գոութ” ընկերության արտադրանքի իրացման շուկան ընդգրկում է ոչ միայն Հայաստանը, այլև արտերկիրը:
Այս համագործակցությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում կաթնատու անասնապահությամբ զբաղվող ֆերմերների կողմից կաթի արտադրության, ինչպես նաև վերամշակող կազմակերպությունների կողմից պանրի և կաթնամթերքի արտադրության խթանմանը:
Համագործակցության կողմերը հուսով են, որ նմանօրինակ նորարարական քայլը կնպաստի Հայաստանում կաթնատու անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների զարգացմանը և լավ օրինակ կլինի հետագայում այլ ոլորտներում նման փորձի կիրառման համար: Ֆարմ Կրեդիտն ակընկալում է այլ վերամշակողների հետ ևս նմանատիպ համագործակցություններ՝ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում: