Մեկնարկում է "Խելամիտ վարկավորում" արշավը

2016-10-01

Հոկտեմբերի 1 - ից "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Առևտրային Կոոպերատիվը հայտարարում է արդեն ավանդույթ դարձած "Խելամիտ վարկավորում" 3-րդ ամենամյա արշավի մեկնարկը՝ մեկամսյա կրթական – խորհրդատվական արշավ, որի թիրախ են հանդիսանում "՛Ֆարմ Կրեդիտ" Կոոպերատիվի անդամ-փայատերերը և պոտենցիալ հաճախորդները: Արշավն իրականացվում է Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) հովանու ներքո և խթանում է միջազգային չափանիշների համապատասխան հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությունը և ֆինանսական կրթվածությունը:
Այս տարի Խելամիտ վարկավորում արշավն անց է կացվում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 15 երկրներում և նպատակ ունի բարձրացնել հաճախորդների ֆինանսական գրագիտությունը, գիտելիքներն ու հմտությունները: Խելամիտ վարկավորում արշավն ընդգրկում է պարզ հարցերի մի խումբ, որոնցից յուրաքանչյուրը հաճախորդը պետք է ուղղի ինքն իրեն վարկ վերցնելիս՝ համոզվելու համար, որ իր պարտքը անվտանգ և խելամիտ մակարդակի վրա է:
Խելամիտ վարկավորում արշավին առավել շատ մասնակիցներ ներգրավվելու և արշավի հիմնական հաղորդագրությունները տարածելու նպատակով տպագրվել և տարածվել են պաստառներ, թռուցիկներ, իսկ կազմակերպության հաճախորդներին՝ նաև ուղարկվել են SMS հաղորդագրություններ:
Խելամիտ վարկավորում արշավի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ հաճախորդների հետ ինչպես "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ մասնաճյուղերում, այնպես էլ հանրապետության տարբեր գյուղական համայնքներում: Հանդիպումների ընթացքում կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին կծանոթացնեն խելամիտ վարկավորում արշավի տարաբնույթ տեղեկատվական նյութերին, կպատասխանեն մասնակիցների հարցերին:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Առևտրային Կոոպերատիվը, կարևորելով իր հաճախորդների ֆինանսական գրագիտությունն ու տեղեկացվածությունը, հետևողականորեն շարունակելու է նմանատիպ միջոցառումների իրականացումը:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...