2016թ.-ի նոյեմբեր ամսին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի աշխատանքային խումբը՝ Նախագահ/Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ, չորս օրյա այցով մեկնեցին Ալբանիա: Այցելության նպատակը Ալբանիայում համանման գործունեություն ծավալող "Ֆեդ Ինվեստ" (FedInvest) գյուղատնտեսական ֆինանսական կոոպերատիվի աշխատանքային թիմի հետ փորձի փոխանակումն էր: Այցելության չոր օրերի ընթացքում երկու կազմակերպությունների աշխատակիցները միմյանց ներկայացրեցին իրենց գործունեության կազմակերպման սկզբունքները, կոոպերատիվ ձեռնարկատիրության մոդելի առաջխաղացման սեփական փորձը, քննարկեցին առկա խնդիրներն ու հետագա զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները:
Առավել կարևորվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բիզնես գործընթացների ավտոմատացման և մասնաճյուղային ցանցի արդյունավետ զագացմանը վերաբերվող հարցերը:
"Ֆարմ Կրեդիտ"-ի աշխատակիցները հնարավորություն ունեցան այցելել "Ֆեդ Ինվեստ"-ի մի քանի մարզային և գյուղական մասնաճյուղեր և տեղում ծանոթացան մասնաճյուղերի գործունեության կազմակերպմանը:
Ալբանական "Ֆեդ Ինվեստ" վարկային կոոպերատիվը ինչպես իր առաքելությամբ, այնպես էլ կառուցվածքով և աշխատելաոճով շատ նման է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվին: "Ֆեդ Ինվեստ" վարկային կոոպերատիվը հիմնադրվել է 1992թ. – ին: Գործունեության 24 տարիների ընթացքում հաջողությամբ դարձել է Ալբանիայի խոշորագույն գյուղատնտեսական ֆինանսական կոոպերատիվ կառույցը: Ներկայում "Ֆեդ Ինվեստ" վարկային կոոպերատիվն ունի շուրջ 40.000 անդամ-փայատերեր և հաջողությամբ սպասարկում է վերջիններիս ֆինանսական կարիքները` մասնավորապես տրամադրում է վարկեր և ընդունում է ավանդներ:
Ֆարմ Կրեդիտի աշխատակիցները այցելցին նաև Ալբանիայի մայրաքաղաք Տիրանաում գործունեություն ծավալող "Նոա" ("Noah") վարկային կազմակերպություն, ուսումնասիրեցին վարկավորման ոլորտում վերջիններիս կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձը, քննարկեցին բիզնես գործընթացների ավտոմատացման ժամանակակից մոտեցումերը: Հայկական "Ֆարմ Կրեդիտ" և Ալբանական "Ֆեդ Ինվեստ" վարկային կոոպերատիվները պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և հետագայում նույնպես կազմակերպել փոխադարձ այցելություններ, համատեղ իրականացնել կրթական, ուսուցողական նախագծեր, կոոպերատիվների զագացման ուղված միջոցառումներ: