"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ժողովը

2020-06-09

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: 

Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում (http://www.fca.am/general_meeting_materials_2020.html), ինչպես նաև կազմակերպության գրասենյակներում ս/թ հունիսի 8-ից: Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: 

Սույն թվականի հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը կարող են մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ, ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ: 

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով այս տարի տարածաշրջանային նիստեր չեն գումարվելու:


Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...