Հայտարարություն

2021-08-31

Հարգելի հաճախորդներ,

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա››  ՈՒՎԿ ԱԿ կողմից մինչև 17.05.2021թ.-ը տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց մասով հաճախորդների կողմից 16.08.2019թ.-ից սկսած  կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վարկի տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է: Նվազեցված գումարները ենթակա են վերադարձման հաճախորդներին հետևյալ կարգով.

Վերադարձման ենթակա գումարները հաճախորդներին կտրամադրվեն անկանխիկ եղանակով՝ վերջիններիս կողմից նախապես ներկայացված իրենց բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով։

Այն հաճախորդներին, ովքեր ընկերության հանդեպ ունեն վարկային պարտավորություններ, կառաջարկվի վերադարձման ենթակա գումարներն ուղղել իրենց գործող վարկերի մայր գումարի և/կամ տոկոսների և/կամ տույժերի մարմանը:

Ընկերության աշխատակիցները հեռախոսակապի միջոցով կծանուցեն հաճախորդներին վերադարձման ենթակա գումարի չափի, վճարման կարգի և այլ մանրամասների մասին:

Հաճախորդները վերոնշյալ հարցերով պարզաբանումներ ստանալու համար նույնպես կարող են դիմել կազմակերպության մասնաճյուղեր:


 

 

 

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն կնքել է $2 միլիոնի փոխառության պայմանագիր բելգիական Ինկոֆին (Incofin) ընկերության հետ

2024-12-24 Նոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են վարկերի եւ լիզինգի տրամադրմանը, մասնավորապես,...

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...